Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 76 Ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունները. 1. Ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածով. 2. Միության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործողությունները կարող են իրականացվել մաքսային մարմնի թույլտվությամբ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված թույլտվությունն ստանալու համար հայտարարատուն դիմում է ներկայացնում մաքսային մարմին՝ ներկայացնելով այն գործողությունները, որոնց պետք է ենթարկվեն մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները, ինչպես նաև դրանց իրականացման անհրաժեշտության, իրականացման վայրի և ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն. 4. Մաքսային մարմինը, ուսումնասիրելով սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը, դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է համապատասխան թույլտվությունը կամ մերժում է ներկայացված գործողությունների կատարման վերաբերյալ դիմումը՝ գրավոր նշելով մերժման պատճառները: |