Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 89 Բազմաբնակարան շենքի բնակարանում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կանխավարկածը. 1. Բազմաբնակարան շենքում ընդհանուր սեփականության ներքո գտնվող բնակարանում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելը համարվում է անհնար, քանի դեռ պարտապանը կամ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցները հարկադիր կատարողին չեն ներկայացրել պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորության և դրա եղանակի մասին սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող անձի տված մասնագիտական եզրակացություն՝ պարտապանի բաժինն այդ եղանակով առանձնացնելու միջնորդությամբ։ Միջնորդությանը կցվում է դրա և մասնագիտական եզրակացության պատճենները պահանջատիրոջ կողմից ստանալը հավաստող ապացույց. 2. Պահանջատերը պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու մասին մասնագիտական եզրակացությունը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, կարող է եզրակացության վերաբերյալ առարկություններ ներկայացնել հարկադիր կատարողին. 3. Հարկադիր կատարողը կարող է, իսկ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու մասին մասնագիտական եզրակացության վերաբերյալ պահանջատիրոջ առարկության դեպքում պարտավոր է փորձաքննություն նշանակել մասնագիտական եզրակացության արժանահավատությունն ստուգելու նպատակով. 4. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնագիտական եզրակացության հիման վրա, իսկ փորձաքննություն նշանակված լինելու դեպքում փորձաքննության արդյունքներով որոշում է բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը կամ հարկադիր իրացնել ընդհանուր գույքը՝ սույն օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կանոններով. 5. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը ներկայացվել է ընդհանուր գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելուց հետո, ապա հարկադիր կատարողը հետաձգում է առաջիկա (ոչ ընթացիկ) աճուրդը մինչև սույն հոդվածով նախատեսված գործողությունների ավարտը։ Եթե ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորությունը չի հաստատվում, ապա աճուրդային գործընթացը շարունակվում է ընդհատման պահից։ |