FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  23.2

3) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը (տվյալները)՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում ունենալու վերաբերյալ.
    4) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկատվությունը (տվյալները).
    5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված՝ մահացողի ընտանիքի անդամի ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը.
4. Տարածքային կենտրոնը սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքում մերժում է մայրության նպաստ նշանակելու դիմումը, եթե՝
    1) դիմողը սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված՝ մահացողի ընտանիքի անդամ չէ, կամ 2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ 3) մահացած անձը, սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, չի ունեցել մայրության նպաստի իրավունք, կամ 4) մահացած անձի տվյալները չեն ստացվել սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում, կամ 5) չաշխատող անձը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ չի ունեցել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում, իսկ օտարերկրյա քաղաքացի՝ չաշխատող անձը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ չի ունեցել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում.
4.1. Սույն հոդվածով սահմանված կարգով մայրության նպաստը նշանակելու և վճարելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ ծանուցում է այն անձին, որի անվամբ մայրության նպաստի գումարը փոխանցվել է բանկ.
4.2. Սույն հոդվածով սահմանված կարգով մայրության նպաստ նշանակելը կամ վճարելը մերժելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ ծանուցում է դիմումը ներկայացնող անձին՝ նշելով մերժման հիմքը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  23.2

5. Չաշխատող անձի մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում.
6. Չաշխատող փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ չաշխատող կենսաբանական մորը մայրության նպաստ չի վճարվում.
7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում չաշխատող անձին մայրության նպաստը տրվում է 70 օրվա` միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած).
8. Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով), իսկ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում բազմապատկվում է 70-ով (ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով).
9. Չաշխատող անձին տրվող մայրության նպաստը նշանակվում և վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված ժամանակավոր անաշխատունակության նպաստ և մայրության նպաստ հաշվարկելու, նշանակելու, վճարելու համար տեղեկատվական շտեմարանով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  23.2

Մայրության նպաստը նշանակելը և վճարելը.
1. Չաշխատող անձին (այդ թվում՝ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին), իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքի անդամին մայրության նպաստ նշանակվում է (անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք) մայրության նպաստի իրավունք ունեցող անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստանալուց, իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքում՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.
1.1. Անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացվում է (են) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն.
2. Սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում մայրության նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Չաշխատող անձին, իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքի անդամին մայրության նպաստ նշանակելու և վճարելու համար հիմք են՝
    1) էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տեղեկատվությունը (տվյալները)՝ հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ.
    2) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունը (տվյալները)՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ չաշխատող անձ հանդիսանալու վերաբերյալ.