Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 395 Վճռաբեկ բողոքը վերադարձնելը. 1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, կամ վճռաբեկ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ: Եթե ներկայացված վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոք բերող անձը թույլ է տվել սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի խախտումներ, կամ բողոքին կցված չէ բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները կամ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը, ապա Վճռաբեկ դատարանի գրասենյակը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) տեղեկացնել բողոք բերող անձին վճռաբեկ բողոքում առկա թերությունների մասին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում Վճռաբեկ դատարանի գրասենյակը նույն ժամկետում կարող է կազմել վճռաբեկ բողոքում առկա թերությունների մասին արձանագրություն՝ նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմման հաջորդ օրն ուղարկվում է բողոք բերող անձին. 1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո Վճռաբեկ դատարանը սույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում կայացնում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու կամ առանց քննության թողնելու հիմքերը կամ վճռաբեկ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր. 1.2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված թերությունները չվերացվելու կամ վճռաբեկ բողոքը վերադարձնելու այլ հիմքերի առկայության դեպքում Վճռաբեկ դատարանը սույն օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 395 1.3. Այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքում առկա թերությունների վերացման համար բողոք բերող անձը չի տեղեկացվում, այդ թվում՝ արձանագրություն չի կազմվում, և վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, կամ վճռաբեկ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ, ապա վճռաբեկ բողոքը վերադարձվում է. 2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները. 3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար. 3.1. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացրել են մի քանի անձինք, Վճռաբեկ դատարանը բողոքում առկա թերություններ թույլ տված անձի համար սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ՝ այդ թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար. 4. Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է վերստին. 5. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում. 6. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքերը. 7. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: |