Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 Աշխատանքների փորձարարական կազմակերպումը և իրականացումը. 1. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի իրավասությանը վերաբերող առանձին ծրագրեր և աշխատանքներ կարող են կազմակերպվել և իրականացվել փորձարարական կարգով՝ վարչապետի հաստատած` աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագրին համապատասխան՝ առավելագույնը հինգ տարվա հաշվարկով. 2. Աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագիրը ներառում է նպատակները, թիրախները, օպտիմալացվող միջոցները, արդյունքների գնահատման ցուցիչները, աշխատանքներն իրականացնելու համար հաստիքների քանակը, կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակին ներկայացվող չափանիշները, աշխատանքների կազմակերպման եղանակները, քաղաքացիական ծառայողների վարձատրության չափը, բյուջեն և այլ միջոցներ. 3. Վարչապետի համաձայնությամբ` պետական մարմնի ղեկավարը, ենթակա պետական մարմնի ղեկավարը սահմանում են առանձին հանրային ծառայողների աշխատանքների արդյունքների գնահատման անհատական ցուցիչներ. 4. Աշխատանքները փորձարարական կարգով կազմակերպվում են պետական մարմնի և ենթակա պետական մարմնի կողմից տնօրինվող բյուջեի շրջանակներում: Ծրագրի բյուջեն հաշվարկվում է ամբողջ ծրագրի տևողությանը համապատասխան, և այս աշխատանքների համար բյուջեից այլ հատկացումներ չեն կատարվում: Աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացվող միջոցները պահպանվում են ամբողջ ծրագրի ընթացքում և ուղղվում են միայն հանրային ծառայողների պարգևատրմանը. 5. Աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագրերը կազմելու, աշխատանքները կազմակերպելու առանձնահատկությունները, արդյունքների գնահատման ինստիտուցիոնալ ցուցիչները, աշխատանքների գնահատման և ամփոփման կարգը սահմանում է Կառավարությունը: |