FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը, վերակազմակերպումը, լուծարումը, լիցենզավորումը, հավատարմագրումը.
1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2. Բարձրագույն և հետբուհական կրթական գործունեության լիցենզավորումը՝
    1) բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
    2) կրթական գործունեության լիցենզիան ուսումնական հաստատությանը տալիս է լիազորված մարմինը: Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
    3) ուսումնական հաստատության լիցենզավորման համար հիմք են մանկավարժական և պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի, լաբորատոր բազայի և ուսումնական տարածքի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը և ուսումնամեթոդական ապահովումը.
3. Պետական հավատարմագրումը 1) անկախ մասնագիտական ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից` պետական հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
    2) բարձրագույն ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների, հետբուհական կրթական ծրագրերի պետական հավատարմագրումն իրականացվում է լիցենզիայի առկայության դեպքում.
    3) բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների.
    4) հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
    5) պետական հավատարմագրման նպատակն է ուսուցման և առանձին մասնագիտությունների գծով շրջանավարտների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումը, ինչպես նաև նպաստելը ուսումնական հաստատության զարգացման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

6) պետական հավատարմագրման վկայականը հավաստում է ուսումնական հաստատության իրականացրած կրթական ծրագրերի մակարդակի, դրանց բովանդակության և շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին.
    7) ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի.
    8) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում պետական հավատարմագրման ենթակա են բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերը.
    9) պետական հավատարմագրման վկայականը տրվում է բարձրագույն ուսումնական հաստատությանը ուսումնական հաստատության և դրա ուսանողների և երկու տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման վերաբերյալ դրական եզրակացության հիման վրա, ինչպես նաև այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայության դեպքում.
    10) ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա, մայր բուհի կազմում.
    11) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այլ պետությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ուսումնական հաստատությունները և դրանց մասնաճյուղերն իրավահավասար են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ և լիցենզավորվում, հավատարմագրվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
    12) բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում (դիպլոմում) նշվում է ուսումնական հաստատության, դրա առանձին մասնագիտության հավատարմագրված լինելու փաստը.
4. Բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է ստանալ նաև հասարակական հավատարմագրում, որը հասարակական հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց չափանիշներին և պահանջներին բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության մակարդակի համապատասխանության ճանաչումն է: