Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 127 Վարչական դատարանի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը. 1. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով. 2. Սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված, ինչպես նաև 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված` բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը անփոփոխ թողնելու դեպքերում վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն (համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից. 3. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքի ընդունումը մերժվել է, ապա վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից. 4. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքը վերադարձվել է սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա սահմանված ժամկետում բողոքում առկա սխալները չվերացնելու և սահմանված կարգով բողոքը կրկին չբերելու, ինչպես նաև վճռաբեկ բողոք չբերելու դեպքերում վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից. 5. Սույն օրենսգրքի 139-րդ հոդվածին համապատասխան՝ վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե լրացել է այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը, և դատական ակտը չեն բողոքարկել այլ անձինք. 6. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք բերելիս վարչական դատարանի ակտերն օրինական ուժի մեջ չեն մտնում: |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 127 7. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի դատական ակտը, որով ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ էր թողնվել վարչական դատարանի ակտը, կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ է տալիս վարչական դատարանի դատական ակտին, ապա վարչական դատարանի անփոփոխ մնացած դատական ակտը (ակտի համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից. 8. Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի կողմից բողոքի ընդունումը մերժվելու կամ բողոքը վերադարձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից, եթե ` 1) վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ դատարանը թողել է օրինական ուժի մեջ. 2) բերված բողոքը վճռաբեկ դատարանը թողել է առանց քննության կամ վերադարձրել է, և սահմանված ժամկետում բողոքում առկա սխալները չեն վերացվել կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի բերվել. 9. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով. 10. Վարչական դատարանի՝ բողոքարկման ոչ ենթակա միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 127 11. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք չի ներկայացվում: Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից և կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: |