FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  159

Քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասը.
1. Քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա են մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով պատճառված հետևյալ վնասները․ 1) անմիջականորեն պատճառված գույքային վնասը.
    2) կորցված, վնասված կամ ոչնչացված գույքը փոխարինելու կամ նորոգելու համար կատարված ծախսերը.
    3) առողջությունը վերականգնելու, ներառյալ լրացուցիչ սննդի, հավելյալ խնամքի համար կատարված ողջամիտ ծախսերը.
    4) մահացած տուժողի կամ տուժող ճանաչվելու ենթակա անձի հուղարկավորության, հուշաքարի, տապանաքարի տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման համար կատարված ողջամիտ ծախսերը.
    5) հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկի արժեքը՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածի համար: