FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  60

Կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափը.
1. Կենտրոնական բանկը սահմանում է Ընկերությունների կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը՝ որոշակի գումարների ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել Ընկերությունների կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ.
2. Կենտրոնական բանկն Ընկերությունների կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաև այն ժամկետը, որի ընթացքում Ընկերությունները պարտավոր են լրացնել կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափերը, ընդ որում՝ այդ ժամկետը չի կարող մեկ տարուց պակաս լինել.
3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել նոր ստեղծվող Ընկերությունների ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ՝ որոշակի գումարի ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել նոր ստեղծվող Ընկերությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ: