FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  23

Հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերը.
1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ունենա և կիրառի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր (քաղաքականություն, հայեցակարգ, կարգ, կանոն, կանոնակարգ, ընթացակարգ, հրահանգ կամ այլ), որոնք հաշվի կառնեն հաշվետվություն տրամադրող տվյալ անձի գործունեության ծավալներն ու բնույթը, ինչպես նաև դրանց բնորոշ ռիսկերը: Հաշվետվություն տրամադրող անձանց խումբը պետք է ունենա և կիրառի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված, ամբողջ խմբի համար կիրառելի ներքին իրավական ակտեր: Սույն մասով նախատեսված ներքին իրավական ակտերը պետք է սահմանեն առնվազն՝
    1) այն ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ և պարզեցված) ուսումնասիրության և տեղեկությունների պահպանման նպատակով.
    2) հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ և պարզեցված) ուսումնասիրության նպատակով պահանջվող փաստաթղթերի և այլ տեղեկությունների ցանկը.
    3) սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով և հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով նախատեսված ընթացակարգերի և պահանջների պահպանման նկատմամբ ներքին աուդիտի իրականացման կարգն ու պայմանները՝ ներքին աուդիտի անցկացման՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում.
    4) ներքին դիտարկումների մարմնի գործունեության ընթացակարգը.
    5) գործարքների կամ գործարար հարաբերությունների մասին տեղեկությունների հավաքագրման, գրանցման և պահպանման ընթացակարգերը.
    6) գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու ընթացակարգը.
    7) կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների կասեցման, գործարքների կամ գործարար հարաբերությունների իրականացման մերժման կամ դադարեցման, ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի հետ գործարքի կամ գործարար հարաբերության տվյալների համադրման և գույքի սառեցման ընթացակարգերը.
    8) լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու ընթացակարգը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  23

9) ներքին դիտարկումների մարմնի և այլ աշխատակիցների աշխատանքի ընդունման, ուսուցման և վերապատրաստման պահանջները՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունների (այդ թվում՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու մասով), ինչպես նաև հնարավոր և առկա ռիսկերի և տիպաբանությունների վերաբերյալ.
    10) ծառայությունների նոր տեսակների մատուցմամբ կամ դրանց մատուցման նոր եղանակների գործարկմամբ, նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև առանց առերես շփման գործարքներով կամ գործարար հարաբերություններով պայմանավորված հնարավոր և առկա ռիսկերի հակազդման (կառավարման) համապատասխան ընթացակարգերը.
    11) ռիսկերի արդյունավետ կառավարման ընթացակարգերը՝ բարձր ռիսկի չափանիշների առկայությունը, այդ թվում` այն հանգամանքը պարզելու համար, թե արդյոք հաճախորդը կամ իրական շահառուն հանդիսանում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ.
    12) առանց նախապես ինքնության ստուգում իրականացնելու գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կատարելու դեպքում ռիսկերի արդյունավետ կառավարման ընթացակարգերը.
    13) ներքին դիտարկումների մարմնի և հաճախորդներին սպասարկող ստորաբաժանումների կամ աշխատակիցների միջև համագործակցության ընթացակարգերը.
    14) օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունների ընթացքում սույն օրենքով սահմանված պարտականությունների կատարման կարգը.
    15) հաշվետվություն տրամադրող անձանց խմբի դեպքում` խմբի անդամների միջև տեղեկությունների փոխանակման ընթացակարգը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների հետ հաճախորդների, հաշիվների կամ գործարքների վերաբերյալ տեղեկությունների, այդ թվում՝ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ընթացակարգերը, փոխանակված տեղեկությունների օգտագործման և գաղտնիության ապահովման երաշխիքները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  23

2. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնում հաշվառվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատում և լիազոր մարմին է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերը: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը դրանք հաստատման պահից մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է լիազոր մարմնին: