FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  122

Առևտրի ազդագրի լրացումները և կիրառության ժամկետը.
1. Առևտրի ազդագրի կիրառության ժամկետն առևտրի ազդագրի հրապարակմանը հաջորդող այն ժամանակահատվածն է, որի ընթացքում այդ ազդագրի հիման վրա կատարված՝ կարգավորվող շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունը համարվում է վավերական.
2. Առևտրի ազդագրի կիրառության ժամկետը 12 ամիս է, եթե պահպանվել են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները.
3. Առևտրի ազդագրի կիրառության ժամկետի ավարտից հետո տվյալ առևտրի ազդագրի հիման վրա շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունն արգելվում է.
4. Առևտրի ազդագրի գրանցման հայտը ներկայացնելու պահից մինչև արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն տալու օրն առևտրի ազդագրում ներառվող տեղեկատվության փոփոխության, ցանկացած նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու կամ ազդագրում անճշտություն, թերություն հայտնաբերելու դեպքում թողարկողը կամ շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունը հայցող անձը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից կամ այն օրվանից հետո, երբ նա ակնհայտորեն կարող էր տեղեկանալ տվյալ փոփոխության մասին, 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել առևտրի ազդագրի լրացում: Առևտրի ազդագրի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-5-րդ մասերի դրույթները: