Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 49 Քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ գործադրելը. 1. Քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ կարող են գործադրվել հետևյալ դեպքերում. 1) քրեակատարողական ծառայողների կամ այլ անձանց վրա քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց հարձակումը հետ մղելիս. 2) քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի խմբակային խախտումների կամ զանգվածային անկարգությունների ժամանակ. 3) քրեակատարողական ծառայողների և կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց հակաօրինական գործողությունները կանխելիս. 4) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները և տրանսպորտային միջոցներն ազատելիս. 5) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի` շրջապատին վնաս հասցնելու փորձը կանխելիս. 6) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում որպես քաղաքացիական զենք կարող են կիրառվել կայծային պարպիչ, էլեկտրահարող սարք, ինչպես նաև գազային ատրճանակ. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում որպես հատուկ միջոցներ կարող են կիրառվել ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ և ոտնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելքներ քանդող միջոցներ, ջրանետեր կամ զրահամեքենաներ, ծառայողական շներ, ինչպես նաև մարդու առողջությանը վնաս չպատճառող յուրաքանչյուր այլ միջոց. 4. Արգելվում է քաղաքացիական զենք կամ հատուկ միջոցներ գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և քրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի: |