Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 52 Երրորդ անձանց պատկանող գույքի իրացումը. 1. Եթե պարտապանն իրացնում է երրորդ անձին պատկանող գույքը կամ այդ գույքը նրա մոտ է գտնվում այլ պայմանագրային հիմունքներով (այսուհետ` երրորդ անձանց պատկանող գույք), ապա պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երրորդ անձն իրավունք ունի պարտապանից հետ պահանջելու իր գույքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ. 2. Եթե պարտապանին սնանկ ճանաչելուց հետո երրորդ անձանց պատկանող գույքի կամ դրա մի մասի վերադարձը հնարավոր չէ, այդ թվում` գույքն իրացված լինելու պատճառով, կամ վերադարձի արդյունքում դրա որակական հատկանիշները կարող են էապես վատանալ (արագ փչացող ապրանքներ և այլն), ապա այդ գույքի սեփականատիրոջ դիմումով նրա պահանջն ընդգրկվում է պահանջների գրանցամատյանում` գույքի պայմանագրային արժեքով, իսկ վերջինիս որոշման անհնարինության դեպքում` դրա շուկայական արժեքով: |