FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Տարածական տվյալների ստեղծումը.
1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում բազային տարածական տվյալներին առնչվող տարրերի ստեղծման աշխատանքներ իրականացնելիս համապատասխան նախագծերը, տեխնիկական առաջադրանքները, ինչպես նաև տվյալ աշխատանքների արդյունքներով ստեղծված տարածական տվյալները մինչև դրանք ընդունելը կարծիք ստանալու համար ներկայացնում են լիազոր մարմին, բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար ստեղծված բազային տարածական տվյալների, որոնք լիազոր մարմնին կարող են տրամադրվել իրավասու մարմինների որոշմամբ.
2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասում նշված նախագծերը, տեխնիկական առաջադրանքները և տարածական տվյալներն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, ուսումնասիրում և համաձայնեցման ներկայացրած մարմնին է տրամադրում սույն օրենքին, «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքին, դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերին և ստանդարտներին, ստանդարտացման ուղեցույցներին համապատասխանության վերաբերյալ դրական կամ բացասական կարծիք: 15 օրվա ընթացքում կարծիք չտրամադրվելու դեպքում լիազոր մարմնի կարծիքը համարվում է դրական.
3. Բացասական կարծիքը պետք է լինի պատշաճ պատճառաբանված և պարունակի բացասական կարծիքի բոլոր հիմքերը՝ համապատասխան հղումներով.
4. Բացասական կարծիք տրամադրվելու դեպքում բազային տարածական տվյալը չի կարող ներառվել ազգային գեոպորտալում.
5. Բացասական կարծիք տրամադրվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտները կարող են վերացնել կարծիքում նշված անհամապատասխանությունները և ներկայացնել լիազոր մարմին՝ համաձայնեցման, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-5-րդ մասերը.
6. Պետական կառավարման մարմիններն իրենց վերապահված գործառույթներն իրականացնելիս ստեղծած բազային տարածական տվյալներին առնչվող տարրերը Կառավարության սահմանած կարգով տրամադրում են լիազոր մարմնին, բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ տվյալների, որոնք լիազոր մարմնին կարող են տրամադրվել իրավասու մարմինների որոշմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

7. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքներն իրականացնում են Կառավարության սահմանած կարգով՝ լիազոր մարմնի թույլտվության հիման վրա, բացառությամբ այն տվյալների, որոնք կարող են ձեռք բերվել տիեզերական արբանյակների միջոցով կամ դրանց գրասենյակային մշակման արդյունքներով.
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և իրավաբանական անձինք «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքներն իրականացնում են Կառավարության սահմանած կարգով՝ լիազոր մարմնի թույլտվության հիման վրա, բացառությամբ այն տվյալների, որոնք կարող են ձեռք բերվել տիեզերական արբանյակների միջոցով կամ դրանց գրասենյակային մշակման արդյունքներով.
9. Բացառությամբ գիտատեխնիկական և շինարարական աշխատանքների նախագծման նպատակով իրականացվող օդալուսանկարահանման աշխատանքների, Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական տվյալների ստեղծման նպատակով օդալուսանկարահանման աշխատանքներն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով՝ լիազոր մարմնի թույլտվության հիման վրա.
10. Հայաստանի Հանրապետությունում գաղտնիք չպարունակող տարածական տվյալների ստեղծումը, մշակումը և պահպանումը կատարվում են ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում.
11. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք տարածական տվյալները և մետատվյալներն ստեղծում կամ թարմացնում են տարածական տվյալների ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

12. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ստեղծած կամ այդ սուբյեկտների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում այլ անձանց կողմից մշակվող և պահպանվող տարածական տվյալներն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի անբաժանելի մասն են: