Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 142 «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի բովանդակությունը և կիրառումը. 1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան՝ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների պահպանման դեպքում ուղարկող մաքսային մարմնից նշանակման մաքսային մարմին ապրանքները փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման. 2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառվում է` 1) Միության մաքսային տարածքով այն օտարերկրյա ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար, որոնք ձևակերպված չեն այլ մաքսային ընթացակարգերով, ինչպես նաև Միության ապրանքների համար, որոնք՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում ձևակերպված են «արտահանում» մաքսային ընթացակարգով. ձևակերպված են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, ԱՏԳ մեկ տարածքից փոխադրվում են ԱՏԳ այլ տարածք՝ սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքում. 2) Միության ապրանքների և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար. 3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառվում է ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում` 1) ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմինը. 2) ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմինը. 3) ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմինը. 4) մի ներքին մաքսային մարմնից մինչև մեկ այլ ներքին մաքսային մարմինը. 5) մաքսային մարմինների միջև՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով. 4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 142 5. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Միության ապրանքները պահպանում են Միության ապրանքների կարգավիճակը՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 307-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դեպքի և Հանձնաժողովի կողմից սույն Օրենսգրքի 304-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան սահմանված դեպքերի. 6. Միության մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվում հետևյալ օտարերկրյա ապրանքները` 1) այն օդանավում գտնվող ապրանքները, որը միջազգային փոխադրում իրականացնելու ժամանակ Միության մաքսային տարածքում կատարել է միջանկյալ, հարկադրված կամ տեխնիկական վայրէջք՝ առանց այդ ապրանքների բեռնաթափման (դատարկման). 2) այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածք ժամանումից հետո Միության մաքսային սահմանով դուրս չեն բերվել դրանց տեղափոխման վայրից ու մեկնում են Միության մաքսային տարածքից. 3) էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքները. 4) այլ ապրանքներ՝ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում. 7. Միության մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ սույն Օրենսգրքով և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում. 8. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մասը փոխադրվող Միության ապրանքների և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառվում է հաշվի առնելով սույն Օրենսգրքի 43-րդ գլխով սահմանված առանձնահատկությունները. 9. Անձնական օգտագործման ապրանքների, միջազգային փոստային առաքանիների և խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառվում է հաշվի առնելով սույն Օրենսգրքի 263-րդ, 287-րդ և 294-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկությունները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 142 10. Միայն մեկ անդամ պետության տարածքով փոխադրվող ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները կարող են սահմանվել այդ անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 11. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում Միության մաքսային սահմանով տեղափոխվող՝ միջազգային փոխադրում իրականացնող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներով որոշակի ժամանակահատվածի ընթացքում երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրվող ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 12. Միության մաքսային տարածքով տրանսպորտի տարբեր (երկու և ավելի) տեսակներով փոխադրվող ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները սահմանվում են Հանձնաժողովի կողմից: |