Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 237 Արտահանման մաքսատուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը). 1. Սույն Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքների համար, որոնք ձևակերպվել են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով, իրականացվում է արտահանման մաքսատուրքերի վճարված գումարների վերադարձ (հաշվանցում)՝ պայմանով, որ նշված ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվել են այդպիսի ապրանքներն «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվան հաջորդող օրվանից 6 ամսից ոչ ուշ. 2. Եթե ապրանքներն «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվել է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով՝ սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան, կամ սույն Օրենսգրքի 115-րդ հոդվածով, 116-րդ հոդվածով կամ 117-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով, ապա «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այդպիսի ապրանքների համար իրականացվում է արտահանման մաքսատուրքերի վճարված գումարների վերադարձ (հաշվանցում)՝ պայմանով, որ նշված ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվել են այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ ուշ, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են «արտահանում» մաքսային ընթացակարգով: Գլուխ 32 «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգը |