FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 8

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  325

Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ նախքան ապրանքների բացթողումն սկսված ստուգումը.
1. Եթե մաքսային հայտարարագիրը ներկայացնելուն զուգահեռ չեն ներկայացվել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, մաքսային մարմինն իրավունք ունի ստուգվող տեղեկությունների առնչությամբ հայտարարատուից պահանջելու այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային հայտարարագրում.
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հարցված փաստաթղթերը հայտարարատուի կողմից պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետը լրանալուց 4 ժամ առաջ.
3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հարցված փաստաթղթերը հայտարարատուի կողմից չեն ներկայացվել, մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը՝ սույն Օրենսգրքի 125-րդ հոդվածին համապատասխան.
4. Մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու առևտրային, հաշվապահական փաստաթղթերը, ապրանքի ծագման հավաստագիրը և (կամ) այլ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, այդ թվում՝ գրավոր պարզաբանումներ, որոնք անհրաժեշտ են մաքսային հայտարարագրում հայտագրված ստուգվող տեղեկությունների և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունն ու լիարժեքությունը որոշելու համար հետևյալ դեպքերում՝
    1) մաքսային հայտարարագիրը ներկայացնելիս ներկայացված կամ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում անհրաժեշտ տեղեկությունները կամ պատշաճ կերպով չեն հաստատում ներկայացված տեղեկությունները.
    2) մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել են սույն Օրենսգրքի և մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների օրենսդրության դրույթները չպահպանելու, այդ թվում՝ այդ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ոչ հավաստի լինելու հատկանիշներ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  325

5. Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ հայտարարատուից փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հարցումը պետք է լինի հիմնավորված և պետք է պարունակի այն հատկանիշների ցանկը, որոնք վկայում են այն մասին, որ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները պատշաճ կերպով չեն հաստատվել կամ կարող են լինել ոչ հավաստի, լրացուցիչ հարցվող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ցանկը, ինչպես նաև այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու ժամկետները: Հարցվող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ցանկը որոշվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ ելնելով ստուգվող տեղեկություններից, հաշվի առնելով ապրանքների վերաբերյալ գործարքի պայմանները, ապրանքի բնութագրերը, դրա նշանակությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ.
6. Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկությունների հաստատման նպատակով փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հարցման դեպքում մաքսային մարմինը հայտարարատուին տեղեկացնում է սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածին համապատասխան ապրանքների բացթողում իրականացնելու հնարավորության մասին: Ընդ որում, մաքսային մարմինը հայտարարատուին է ուղարկում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովման չափի հաշվարկը՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածին համապատասխան սահմանված դեպքերի, երբ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ապահովման տրամադրում չի պահանջվում: Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովման չափի հաշվարկի ձևը, այդ հաշվարկի կառուցվածքը և ձևաչափը՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, և դրանք լրացնելու կարգը որոշվում են Հանձնաժողովի կողմից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  325

7. Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հարցված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կամ այն պատճառների բացատրությունները, որոնց հիման վրա այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել և (կամ) բացակայում են, հայտարարատուի կողմից պետք է ներկայացվեն՝
    1) ոչ ուշ, քան սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետը լրանալուց 4 ժամ առաջ, եթե փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հարցումը կապված է մաքսային հայտարարագրում և մաքսային հայտարարագիրը ներկայացնելիս ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման հետ.
    2) ոչ ուշ, քան սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետը լրանալուց 2 ժամ առաջ, եթե փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հարցումը կապված է մաքսային հայտարարագրում և սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման հետ, և ստուգվող տեղեկությունները չեն ազդում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա.
    3) ոչ ուշ, քան ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալուց 1 աշխատանքային օր առաջ՝ սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-6-րդ կետերին համապատասխան, եթե փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հարցումը կապված է մաքսային հայտարարագրում և սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման հետ, և ստուգվող տեղեկություններն ազդում են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա.
8. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հարցված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, այդ թվում՝ գրավոր պարզաբանումները կամ այն պատճառների բացատրությունները, որոնց հիման վրա այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել և (կամ) բացակայում են, չեն ներկայացվել սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում, և չի պահպանվել սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված պայմանը, մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը՝ սույն Օրենսգրքի 125-րդ հոդվածին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  325

9. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան հարցված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները պետք է ներկայացվեն այն անձանց կողմից, որոնցից դրանք պահանջվել են, մեկ լրակազմով (միաժամանակ)՝ ըստ յուրաքանչյուր հարցման: Մաքսային մարմնի կողմից հարցված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հետ միաժամանակ այն անձանց կողմից, որոնցից դրանք պահանջվել են, կարող են ներկայացվել այլ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ՝ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունն ու լիարժեքությունը հաստատելու նպատակով.
10. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը մինչև ապրանքների բացթողումն ավարտելու ժամանակ՝ այն դեպքում, երբ սույն հոդվածին համապատասխան ներկայացված փաստաթղթերով և (կամ) տեղեկություններով կամ այն պատճառների բացատրություններով, որոնց հիման վրա այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել և (կամ) բացակայում են, կամ ապրանքների և (կամ) փաստաթղթերի՝ այդ ստուգման շրջանակներում անցկացված այլ ձևերով մաքսային հսկողության և (կամ) մաքսային փորձաքննության արդյունքներով հաստատվում են ստուգվող տեղեկությունների հավաստիությունը և (կամ) լիարժեքությունը, մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը՝ սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  325

11. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը մինչև ապրանքների բացթողումն ավարտելու ժամանակ՝ այն դեպքում, երբ սույն հոդվածին համապատասխան ներկայացված փաստաթղթերով և (կամ) տեղեկություններով կամ այն պատճառների բացատրություններով, որոնց հիման վրա այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել և (կամ) բացակայում են, կամ ապրանքների և (կամ) փաստաթղթերի՝ այդ ստուգման շրջանակներում անցկացված այլ ձևերով մաքսային հսկողության և (կամ) մաքսային փորձաքննության արդյունքներով չեն հաստատվում ստուգվող տեղեկությունների հավաստիությունը և (կամ) լիարժեքությունը,
    (կամ) չեն վերացվում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում անցկացնելու հիմքերը, մաքսային մարմինն իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա ուղարկում է մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները նախքան ապրանքների բացթողումը փոփոխելու (լրացնելու) պահանջ՝ սույն Օրենսգրքի 112-րդ հոդվածին համապատասխան.
12. Այն դեպքում, երբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը չի կարող ավարտվել սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետներում, այդ թվում՝ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում չներկայացնելու հետ կապված, մաքսային մարմինը հայտարարատուին տեղեկացնում է ապրանքների բացթողում իրականացնելու հնարավորության մասին՝ սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածին համապատասխան.
13. Սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածին համապատասխան ապրանքների բացթողման դեպքում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտվում է ապրանքների բացթողումից հետո՝ սույն հոդվածի 14-18-րդ կետերին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  325

14. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտելու համար մաքսային մարմնի կողմից հարցված և սույն հոդվածի 7-րդ կետում նշված ժամկետում չներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները հայտարարատուի կողմից կարող են ներկայացվել ապրանքների բացթողումից հետո՝ մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից 60 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի: Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը մաքսային մարմնի կողմից ավարտվում է հարցված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր, իսկ եթե այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն ներկայացվել սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում՝ այդ ժամկետի լրանալու օրվանից.
15. Եթե սույն հոդվածին համապատասխան ներկայացված փաստաթղթերով և (կամ) տեղեկություններով կամ այն պատճառների բացատրություններով, որոնց հիման վրա այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել և (կամ) բացակայում են, չեն վերացվում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում անցկացնելու հիմքերը, մաքսային մարմինը նախքան սույն հոդվածի 14-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետը լրանալն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, այդ թվում՝ գրավոր պարզաբանումներ, որոնք անհրաժեշտ են մաքսային հայտարարագրում հայտագրված ստուգվող տեղեկությունների և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունն ու լիարժեքությունը որոշելու համար: Այդ լրացուցիչ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, այդ թվում՝ գրավոր պարզաբանումները պետք է ներկայացվեն հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրացուցային օր:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  325

16. Լրացուցիչ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, այդ թվում՝ գրավոր պարզաբանումները ներկայացնելու մասին հարցումն ուղարկելիս սույն հոդվածի 14-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված ժամկետի տևողությունը կասեցվում է այդ հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվանից և վերականգնվում է մաքսային մարմնի կողմից լրացուցիչ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, այդ թվում՝ գրավոր պարզաբանումները ստանալու օրվանից, իսկ դրանք չներկայացնելու դեպքում՝ դրանք ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից.
17. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտելիս՝ այն դեպքում, երբ սույն հոդվածին համապատասխան ներկայացված փաստաթղթերով և (կամ) տեղեկություններով կամ այն պատճառների բացատրություններով, որոնց հիման վրա այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել և (կամ) բացակայում են, կամ ապրանքների և (կամ) փաստաթղթերի՝ այդ ստուգման շրջանակներում անցկացված այլ ձևերով մաքսային հսկողության և (կամ) մաքսային փորձաքննության արդյունքներով չեն հաստատվում սույն Օրենսգրքի, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերի և ակտերի և անդամ պետությունների օրենսդրության դրույթների պահպանումը, այդ թվում՝ ստուգվող տեղեկությունների հավաստիությունը և (կամ) լիարժեքությունը,
    (կամ) չեն վերացվում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում անցկացնելու հիմքերը, մաքսային մարմինն իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա ընդունում է մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշում՝ սույն Օրենսգրքի 112-րդ հոդվածին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  325

18. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտելիս՝ այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 4-րդ և 15-րդ կետերին համապատասխան հարցված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, կամ այն պատճառների բացատրությունները, որոնց հիման վրա այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել և (կամ) բացակայում են, չեն ներկայացվել սույն հոդվածով սահմանված ժամկետներում, մաքսային մարմինն իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա ընդունում է մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշում՝ սույն Օրենսգրքի 112-րդ հոդվածին համապատասխան.
19. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտելիս՝ այն դեպքում, երբ սույն հոդվածին համապատասխան ներկայացված փաստաթղթերով և (կամ) տեղեկություններով, ապրանքների և (կամ) փաստաթղթերի՝ այդ ստուգման շրջանակներում անցկացված այլ ձևերով մաքսային հսկողության և (կամ) մաքսային փորձաքննության արդյունքներով հաստատվում են ստուգվող տեղեկությունների հավաստիությունը և (կամ) լիարժեքությունը, մաքսային մարմինը հայտարարատուին տեղեկացնում է մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ավարտի և մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան տրամադրված վճարման պարտավորության կատարման ապահովման վերադարձի (հաշվանցման) հնարավորության մասին.
20. Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովման վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 7-րդ կետին, 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան: