Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 76 Ծառայողական տեղեկությունների հրապարակումը. 1. Ծառայողական տեղեկությունների հրապարակումն այն անձի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, նրա ղեկավարը կամ ծառայողը պարտավոր են մերժել ծառայողական տեղեկության տրամադրման ցանկացած միջնորդություն կամ պահանջ, եթե այն չի ներկայացվել սույն օրենքի դրույթներին համապատասխան: Ծառայողական տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, այլ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, այլ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (այդ թվում՝ թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը). 2. Ծառայողական տեղեկության հրապարակում չի համարվում և սույն հոդվածի 1-ին մասով չի արգելվում՝ 1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ նրա համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից ծառայողական տեղեկություն հայտնելը կամ տրամադրելը, եթե դա անհրաժեշտ է այդ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և եթե այդ անձինք և կազմակերպությունները գրավոր պարտավորություն են տվել պահպանել տեղեկությունը և ձեռնպահ մնալ այն հրապարակելուց. 2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդի կողմից կամ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 76 3) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում Կենտրոնական բանկին ծառայողական տեղեկությունների տրամադրումը: Կենտրոնական բանկը կարող է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վերահսկողության ընթացքում ստանալ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հաճախորդներին վերաբերող տեղեկություններ և ծանոթանալ դրանց, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են վարկային և այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման կամ վերահսկողության՝ սույն օրենքով սահմանված այլ նպատակների համար. 4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի պահանջներին համապատասխան ծառայողական տեղեկությունների տրամադրումը. 5) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Կենտրոնական դեպոզիտարիայի և կրիպտոակտիվների պահառություն իրականացնող այլ անձանց կողմից հաճախորդի բացած կրիպտոակտիվների հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը. 6) ներդրումային ֆոնդի կառավարման կամ դրա ակտիվների պահառության ընթացքում ներդրումային ֆոնդի կամ դրա մասնակցի և նրան պատկանող ֆոնդի կրիպտոակտիվների վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունների փոխանակումը տվյալ ներդրումային ֆոնդի, տվյալ ներդրումային ֆոնդի կառավարչի և պահառուի միջև․ 7) օրենքով սահմանված դեպքերում աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի իրականացման ընթացքում ստացված տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրումը Կենտրոնական բանկին. 8) օրենքով և միջազգային պայմանագրով, համագործակցության պայմանագրով սահմանված կարգով ծառայողական տեղեկությունների տրամադրումը օտարերկրյա պետության իրավասու մարմիններին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 76 9) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկությունների տրամադրումը. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունների տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը։ Պահառուները սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները տրամադրում են տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն տալու միջոցով, իսկ այդ համակարգից տեղեկություններ ստանալու անհնարինության կամ համակարգ չմուտքագրված տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան մարմնից ստացված հարցմանը գրավոր պատասխան ներկայացնելու միջոցով։ Տեղեկությունները տրամադրվում են անվճար, բացառությամբ թղթային ձևով տրամադրված տեղեկությունների, որոնց համար հատուցման կարգը և չափը նախատեսվում են տեղեկությունների տրամադրման կարգը սահմանող՝ Կառավարության որոշմամբ։ |