Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 452 Անցումային դրույթներ՝ մաքսային ընթացակարգերի կիրառման վերաբերյալ. 1. Այն մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների նկատմամբ, որոնց գործողությունը սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չի ավարտվել, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ապրանքների օգտագործման պայմանները ենթակա են կատարման՝ սույն Օրենսգրքով նախատեսված այդ մաքսային ընթացակարգերին համապատասխան. 2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների նկատմամբ առաջացած մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը, որի կատարման ժամկետը (վճարման ժամկետը) վրա չի հասել մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա է կատարման՝ սույն Օրենսգրքով նախատեսված կարգով, ժամկետներում և չափերով, հանգամանքների ի հայտ գալու դեպքում, (կամ) դադարում է՝ սույն Օրենսգրքին համապատասխան. 3. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև հետևյալի նկատմամբ՝ 1) Մաքսային Միության մաքսային Օրենսգրքի 370-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերին համապատասխան՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպված՝ ճանաչված ապրանքների. 2) «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 19-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված համարվող ապրանքների. 3) «Մաքսային Միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված համարվող ապրանքների: |