FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  161

Խմբակցությունների գործունեության ապահովումը.
1. Աշխատակազմն Ազգային ժողովի նստավայրում խմբակցություններին ապահովում է նրանց աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ միջոցներով.
2. Խմբակցության գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են խմբակցության գործավարը և փորձագետները, որոնք աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության աշխատանքին.
3. Մինչև 14 անդամ ունեցող խմբակցությունն ունենում են Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և երեք փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար և չորս փորձագետ: