FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  90

Պայմանագրային ֆոնդի փայի վրա բռնագանձում տարածելը.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրային ֆոնդում պարտապանի մասնակցության դեպքում բռնագանձման ենթակա է ֆոնդի փայը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ ֆոնդում պարտապանի բաժինը չի առանձնացվում.
2. Պայմանագրային ֆոնդի փայի վրա արգելանք դնելու դեպքում հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավորեցնում է ֆոնդի կառավարչին ֆոնդի ակտիվների կառավարման արդյունքով պարտապանին հասանելիք շահաբաժինները, ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից պարտապանի մասնաբաժինը տրամադրելիս գրանցման ոչ ենթակա շարժական գույքը հանձնել հարկադիր կատարողին, դրամական միջոցները փոխանցել պարտապանի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին ստացված դրամական միջոցների և հարկադիր կատարողին հանձնված շարժական գույքի չարգելադրված մասը վերադարձվում է պարտապանին.
4. Պայմանագրային ֆոնդի կառավարիչը պարտավոր է հարկադիր կատարողի պահանջով նրան տրամադրել պարտապանի փայի գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններ։