Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 30 Ատեստավորմանը ներկայացվող պահանջները. 1. Օդանավի սեփականատերը, իսկ եթե այն չի շահագործվում սեփականատիրոջ կողմից, ապա օդանավ շահագործողը պարտավոր է ապահովել օդանավի անձնակազմը համապատասխան մասնագետներով` սահմանված կանոնակարգերի համաձայն. 2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի անդամ կարող է հանդիսանալ սույն օրենքի համաձայն կոմիտեի կողմից տրված կամ ուժ ստացած համապատասխան վկայական (այսուհետ՝ վկայական) ունեցող անձը. 3. Օտարերկրյա պետությունում գրանցված օդանավը Հայաստանի Հանրապետությունում կարող է կառավարվել օտարերկրյա պետության կողմից համապատասխան վկայական ստացած անձանց կողմից, եթե դա ճանաչվում է Հայաստանի Հանրապետությունում Չիկագոյի կոնվենցիայի կամ օդանավի գրանցման պետության հետ կնքված համաձայնագրի համաձայն. 4. Անձնակազմի անդամների ատեստավորման և թռիչքային աշխատանքների կազմակերպման կարգերը սահմանում է կոմիտեն: Կարգերը ներառում են թռիչքային անձնակազմի անդամի տարիքին, գիտելիքներին, հմտություններին, փորձառությանը, ֆիզիկական ու մտավոր առողջությանը և ընդհանուր պատրաստականությանը վերաբերող պահանջներ: Օդանավի անձնակազմի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող ուսումնական հաստատության կամ կոմիտեի կողմից ճանաչված օտարերկրյա ուսումնական հաստատության տված փաստաթղթով: Կոմիտեն սահմանում է ատեստավորում անցած և դրա հիման վրա գործող վկայականներ կրող օդանավի անձնակազմի անդամների մասնագիտական պատրաստվածության և դրա շարունակական ապահովման, ինչպես նաև նոր տիպի օդանավերի վրա վերապատրաստմանն ուղղված կանոնակարգեր. 5. Վկայական ստանալու հայտ ներկայացրած կամ վկայական կրող անձանց բժշկական զննումն իրականացնում են ավիացիոն բժշկության բնագավառի միջազգային սերտիֆիկատ կամ թույլտվություն ունեցող կազմակերպությունները` կոմիտեի սահմանած կարգով: Զննման արդյունքները վավերացվում են բժշկական սերտիֆիկատով, որը տրվում է կոմիտեի սահմանած կանոնակարգերի համաձայն. 6. Վկայական կրողը պարտավոր է դրանում նախատեսված մասնագիտական գործունեության վրա անդրադարձող հանգամանքների մասին հայտնել կոմիտեին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 30 7. Վկայականը տրվում է դրանում նշված որոշակի գործողության ժամկետով: Վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե անձն այդ պահին բավարարում է ատեստավորման համար ներկայացվող պահանջները. 8. Օտարերկրյա պետությունների կողմից տրված վկայականները Հայաստանի Հանրապետությունում կարող են ճանաչվել և կիրառվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի կողմից համապատասխան ծառայություններ մատուցվելու նպատակով, եթե օտարերկրյա պետության կողմից վկայականը տրված է կոմիտեի կողմից վկայականների տրման պահանջներից առնվազն նվազագույններին համապատասխան: Օտարերկրյա պետության կողմից տրված վկայականը ուժ է ստանում կոմիտեի վավերագրի տրամադրման ձևով. 9. Ատեստավորում անցած անձին տրվող արտոնությունների, ինչպես նաև սահմանված հատուկ պայմանների և սահմանափակումների մասին նշումները կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով տրված վկայականներում կամ դրանց վավերագրերում: |