FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  186

Հաշտարարության ավարտը.
1. Յուրաքանչյուր կողմ, ինչպես նաև հաշտարարը հաշտարարությունն սկսելուց հետո ցանկացած պահի կարող են դադարեցնել հաշտարարության գործընթացը.
2. Հաշտարարության գործընթացն ավարտվում է կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելով կամ հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնություն կնքելու միջոցով: Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքով արտոնագրված հաշտարարի հաստատած հաշտության համաձայնությունը կարող է պարունակել կարգավորումներ և պայմաններ հայցի առարկայի և հիմքի շրջանակից դուրս.
3. Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում մեկական օրինակ տրվում է կողմերին, հաշտարարին, դատարանին.
4. Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնություն կնքելու դեպքում արտոնագրված հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունն ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցել դատարանին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը.
5. Եթե հաշտության համաձայնությունում առկա է գաղտնիության վերաբերյալ պայման, որով հաշտարարության կողմերը համաձայնել են առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ, ապա արտոնագրված հաշտարարը կողմերի համաձայնությամբ հաշտության համաձայնությունն ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դատարանին վեճը հաշտարարությամբ լուծելու և գաղտնիության պայմանի մասին։ Առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը կողմերը ներկայացնում են համատեղ, իսկ նման միջնորդության բացակայության դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից.
6. Ստանալով հաշտարարի ծանուցումը վեճը հաշտարարությամբ լուծելու մասին՝ սեղմ, բայց ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում դատարանը, սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հաստատում կամ մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ կարճում է գործի վարույթը` ապահովելով հաշտարարության գաղտնիությունը.
7. Հաշտարարության արդյունքով կողմերի չհաշտվելու դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից: