Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 8 Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացումը. 1. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորումը համապատասխան ազգային ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, տեխնիկական պայմանների և այլ իրավական ակտերի մշակումն ու ընդունումն է. 2. Սահմանված կարգով ընդունված ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները և այլ իրավական ակտերը կանոնակարգում են ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված իրավահարաբերությունները բոլոր մասնակիցների համար. 3. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտի ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները և այլ իրավական ակտերը մշակվում և հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |