FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  62

Որոշումների և եզրակացությունների ընդունման կարգը.
1. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների անվանական հարցման միջոցով.
2. Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է մասնակցել քվեարկությանը և քվեարկել կողմ կամ դեմ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը.
3. Նախագահողը քվեարկում է վերջում.
4. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի: Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումներն ընդունվում են հանուն Հայաստանի Հանրապետության.
5. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու և կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.
6. Սահմանադրական դատարանի եզրակացություններն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.
7. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի.
8. Սահմանադրական դատարանի աշխատակարգն ընդունվում, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարվում են Սահմանադրական դատարանի՝ դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված աշխատակարգային որոշմամբ: Սահմանադրական դատարանի աշխատակարգը հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով.
9. Եթե Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվում է նիստերի դահլիճում:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  62

10. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-4-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով որոշում կամ եզրակացություն ընդունելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որն անհապաղ հրապարակվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով և Սահմանադրական դատարանի տեղեկագրում: