FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  28

Ընդերքօգտագործման իրավունքի գրավը.
1. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է լինել գրավի առարկա, եթե դրանով ապահովվում են նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրից բխող պարտավորությունները, եթե այդպիսի նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրի շրջանակներում փոխատուի (վարկատուի) կողմից դրամը (միջոցները) հանձնվում են ընդերքօգտագործող փոխառուի (վարկառուի) սեփականությանը ընդերքօգտագործման թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով նախատեսված աշխատանքների և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման համար օգտագործելու նպատակով.
1.1. Ընդերքօգտագործողը լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու մասին դիմում: Դիմումում և դրան կից ներկայացվում են`
    1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.
    2) իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի կամ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի կամ երկրաբանական համաձայնության դեպքում.
    3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
    4) ընդերքօգտագործման իրավունքի գրավի նախնական պայմանագիրը և նպատակային փոխառության (նպատակային վարկային) նախնական պայմանագիրը, որոնցից բխող՝ ընդերքօգտագործողի պարտավորությունների ապահովմանն է ուղղված ընդերքօգտագործման իրավունքի գրավը։ Նշված նախնական պայմանագրերում պետք է արտացոլված լինեն այն աշխատանքները և պարտավորությունները, որոնց կատարման համար տրամադրվում է նպատակային փոխառությունը (նպատակային վարկը).
1.2. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով.
1.3. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  28

2. Ընդերքօգտագործողի և գրավառուի միջև գրավի պայմանագիրը կնքվում է լիազոր մարմնի համաձայնությունն ստանալուց հետո: Սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրերում արգելվում է փոփոխություններ կատարել առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման։ Կնքված գրավի պայմանագիրը ներկայացվում է լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման մատյանում հաշվառելու նպատակով և կարող է ներկայացվել գրանցման՝ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2.1. Առանց լիազոր մարմնի համաձայնության կնքված կամ փոփոխված՝ ընդերքօգտագործողի և գրավառուի միջև գրավի պայմանագիրն առ ոչինչ է.
3. Ընդերքօգտագործման իրավունքը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գրավադրած ընդերքօգտագործողը պարտավորվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմին ներկայացնել տարեկան հաշվետվություն, որը ներառում է`
    1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.
    2) մանրամասն տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածում ընդերքօգտագործման թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով նախատեսված աշխատանքների և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որոնց իրականացման նպատակով ներգրավվել է նպատակային փոխառությունը (նպատակային վարկը), և որից բխող պարտավորությունների ապահովման նպատակով գրավադրվել է ընդերքօգտագործման իրավունքը.
    3) սույն հոդվածի 1-ին մասով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված և կատարված ծախսերը հավաստող փաստաթղթեր.
    4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում` հաշվետվությամբ ներկայացված ծախսերն այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հետ համադրող` «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի իմաստով աուդիտորական կազմակերպություն համարվող ընկերության պատրաստած հաշվետվություն, որը հնարավորություն է տալիս նույնականացնել յուրաքանչյուր ծախսային տարրը այն հիմնավորող փաստաթղթի հետ։
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  28

4. Տարեկան հաշվետվությանը կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով.
5. Ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու մասին դիմումը մերժվում է, եթե`
    1) դիմումատուն ունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող ժամկետանց հարկային և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ.
    2) Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված պայմանները չբավարարելու դեպքում։