FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

Հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցները.
1. Հիպոտեկային պարտատոմսերը պետք է ապահովված լինեն հիպոտեկային վարկերի, իսկ կենտրոնացված թողարկման դեպքում՝ հիպոտեկային վարկերի և (կամ) ապահովված վերաֆինանսավորման վարկերի գրավով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի.
2. Մինչև հիպոտեկային պարտատոմսերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը հիպոտեկային վարկերի և (կամ) ապահովված վերաֆինանսավորման վարկերի դուրսգրման կամ վաղաժամկետ մարման դեպքում թողարկողն իրավունք ունի դրանք փոխարինելու փոխարինող ակտիվներով, պայմանով, որ փոխարինող ակտիվները չեն գերազանցի ապահովման միջոց հանդիսացող բոլոր հիպոտեկային վարկերի և ապահովված վերաֆինանսավորման վարկերի անվանական արժեքի 10 տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի.
3. Թողարկողը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հարաբերակցությունը կարող է բարձրացնել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և չափով: