FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  160

Գույքային հայցի հարուցումը.
1. Մասնավոր շահերի պաշտպանության համար գույքային հայցը հարուցում և պաշտպանում է տուժողը կամ նրա ներկայացուցիչը, իսկ պետական շահերի պաշտպանության համար` դատախազը.
2. Գույքային հայցը կարող է հարուցվել քրեական գործը դատարան հանձնելուց հետո` մինչև նախնական դատալսումների ավարտը: Վարույթին ավելի ուշ ներգրավված տուժողն իրավասու է գույքային հայց հարուցելու տուժող ճանաչվելուց անմիջապես հետո.
3. Գույքային հայց հարուցվում է մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար.
4. Հայցադիմումում պետք է նշվի, թե որ վարույթով, ով, ում դեմ, ինչի հիման վրա և ինչ չափով է գույքային հայց հարուցում, ինչպես նաև խնդրանք՝ վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի կամ գույքի բռնագանձման մասին.
5. Հայցի հիմքը և չափը ճշգրտելու անհրաժեշտության դեպքում տուժողը, նրա ներկայացուցիչը կամ դատախազը մինչև կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն իրավունք ունեն գրավոր փոփոխելու կամ լրացնելու հայցադիմումը.
6. Եթե հայցադիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա թերությունները վերացնելու համար դատարանն այն վերադարձնում է ներկայացրած անձին: Եռօրյա ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում հայցը համարվում է ընդունված սկզբնական ներկայացման օրը: Հակառակ դեպքում հայցը համարվում է չհարուցված.
7. Գույքային հայց ներկայացրած անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը ձեռնարկում է գույքային հայցն ապահովելու միջոցներ.
8. Գույքային հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի այդպիսի հայց հարուցելու քաղաքացիական դատավարության կարգով: