Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1051 Շահագրգիռ անձի կողմից ի շահ իրեն ձեռնարկված գործողություններին հավանություն չտալու հետևանքները. 1. Ի շահ ուրիշի գործողությունները, որոնք կատարվել են այն բանից հետո, երբ դրանց կատարողին հայտնի է դարձել, որ դրանք չեն արժանացել շահագրգիռ անձի հավանությանը, վերջինիս համար չեն հանգեցնում գործողություններ կատարած անձի կամ երրորդ անձանց հանդեպ պարտականությունների. 2. Գործողությունները, որոնց նպատակն է կանխել անձի կյանքին սպառնացող վտանգը, թույլատրվում են նաև այդ անձի կամքին հակառակ, իսկ որևէ մեկի նկատմամբ հոգածության պարտականություն կատարելը` այն անձի կամքին հակառակ, որի վրա դրված է այդ պարտականությունը: |