Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 39 Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը. 1. Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին. 2. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են վարժական հավաքից և զինվորական վարժանքից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում ընտրական հանձնաժողովների անդամները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընտրության ավարտից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն ազատվում են նաև զորահավաքից. 3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ հանձնաժողովի անդամը չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, եթե նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. 4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն աշխատում է մշտական հիմունքներով: Նա չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն. 5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իր գործունեության ընթացքում, ինչպես նաև հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն և չեզոքություն։ |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 39 6. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալու հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալու հանձնաժողովի նիստերում, ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալու հարցեր և ստանալու պատասխաններ. 7. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները. 8. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամներն այդ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ համապատասխանաբար պարտավոր են կամ կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը՝ ներկա գտնվել քվեարկության սենյակում. 9. Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց լիազորությունների իրականացման նպատակով սեփական նախաձեռնությամբ ազատվում են ծառայողական (աշխատանքային) պարտականությունները կատարելուց. 10. Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները, ինչպես նաև մասնակցել ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացներին, որը չի համարվում աշխատանքից անհարգելի բացակայություն. 11. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի առաջին նիստում ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի իրավունքների և պարտականությունների ծանոթացման տեքստը: |