FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  37

Օդանավի հրամանատարի իրավունքները: Օդանավի անձնակազմի և ուղևորների պարտականությունները.
1. Օդանավի հրամանատարն իրավունք ունի ընդունելու վերջնական որոշում՝ վերթիռի, թռիչքի, վայրէջքի, ինչպես նաև թռիչքի դադարեցման, վերադարձի և հարկադրված վայրէջքի վերաբերյալ, եթե կա թռիչքի անվտանգությանն սպառնացող անմիջական վտանգ.
2. Օդանավի անձնակազմի անդամները պարտավոր են կատարել հրամանատարի իրավասության շրջանակում սահմանված կարգով տրված հրամանները՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ընդգրկում են նրանց անմիջական պարտականությունները, թե ոչ.
3. Օդանավի ուղևորները պարտավոր են կատարել թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման կարգը պահպանելու վերաբերյալ հրամանատարի հրամանները.
4. Օդանավի հրամանատարը անհրաժեշտության դեպքում իրավունք ունի արգելելու օդանավի ուղևորների կամ այլ անձանց մուտքն օդանավ և պահանջելու, որ նրանք լքեն օդանավը.
5. Օդանավի հրամանատարը անհրաժեշտության դեպքում իրավունք ունի արգելելու օդանավի բեռնավորումը կամ որոշում կայացնելու օդանավի բեռնաթափման մասին ինչպես գետնի վրա, այնպես էլ օդում.
6. Օդանավի հրամանատարն իրավունք ունի օգտագործելու բոլոր միջոցները, ընդհուպ մինչև ուժային, եթե իրավիճակն այլ կերպ չի հարթվում օդանավում սահմանված կարգը պահպանելու և կանխելու համար օդանավին կամ դրանում գտնվող մարդկանց կամ գույքին սպառնացող վտանգը, եթե օդանավն աղետալի, վտանգավոր կամ վթարային իրավիճակում է, կամ եթե օդանավում գտնվող անձը վտանգում է օդանավը կամ դրա թռիչքային ու ավիացիոն անվտանգությունը.
7. Օդանավի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է աջակցել օդանավի հրամանատարին՝ օդանավում սահմանված կարգը, ապահովությունը և անվտանգությունը պահպանելու համար: Օդանավի ուղևորները նույնպես կարող են ցուցաբերել նման աջակցություն, եթե դա պահանջի օդանավի հրամանատարը՝ օդանավի անձնակազմի ցանկացած անդամի միջոցով: Նման դեպքերում օդանավի անձնակազմի անդամները և ուղևորները, ինչպես նաև օդանավի հրամանատարը կարող են կիրառել ուժային միջոցներ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում: