Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 6 Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունները դադարելը և դադարեցնելը. 1. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունները դադարում են՝ 1) լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում. 3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում. 4) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում. 5) հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող՝ Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկում ներառված հիվանդություն ձեռք բերելու դեպքում. 6) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում. 7) նրա մահվան դեպքում. 8) նրա հրաժարականի դեպքում. 2. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) իր հրաժարականի դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին Ազգային ժողովի նախագահը տեղեկացնում է Հաշվեքննիչ պալատին: Այդ տեղեկությունը տեղադրվում է Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունների դադարման՝ հրաժարականից բացի, այլ հիմքեր ի հայտ գալու դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահն այդ հիմքերն ի հայտ գալու վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին. 3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: |