Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 36 Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարումը. 1. Դատական դեպարտամենտի ղեկավարը՝ 1) համակարգում է դատական կարգադրիչների ծառայությունը և իրականացնում դրա ընդհանուր վերահսկողությունը. 2) ապահովում է սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների կատարումը. 3) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է կարգադրություններ. 4) նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին. 5) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված դատական կարգադրիչի լիազորությունները. 6) խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված դատական կարգադրիչներին. 7) իրականացնում է Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ. 2. Դատական կարգադրիչների ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետը, որը՝ 1) ղեկավարում է դատական կարգադրիչների ծառայությունը և հսկողություն է իրականացնում դրա գործունեության նկատմամբ. 2) Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի, դրա հանձնաժողովների որոշումների, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, դատարանի նախագահի, ինչպես նաև Դատական դեպարտամենտի ղեկավարի` դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարումը կազմակերպելու նպատակով ցուցումներ և հանձնարարություններ է տալիս դատական կարգադրիչների բաժինների և բաժանմունքների պետերին. 3) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս ցուցումներ. 4) առաջարկություն է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարին դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքի և հաստիքների քանակի վերաբերյալ. 5) առաջարկություն է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարին դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական և ֆինանսատնտեսական ապահովության վերաբերյալ. 6) քննում է դատական կարգադրիչների վերաբերյալ ներկայացված բողոքները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 36 7) իր կողմից պաշտոնի նշանակված անձանց նկատմամբ նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, փոխում է ծառայողական քննություն կատարողին. 8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված դատական կարգադրիչի լիազորությունները. 9) սահմանում է բաժինների ու բաժանմունքների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները. 10) ներկայացնում է դատական կարգադրիչների մասնագիտական և հատուկ ուսուցման հայտը. 11) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում իր կողմից պաշտոնում նշանակված դատական կարգադրիչներին. 12) Դատական դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության հաշվետվությունը. 13) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր. 14) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն. 15) իրականացնում է Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ. 3. Դատական կարգադրիչների ծառայության պետը պատասխանատվություն է կրում դատական կարգադրիչների ծառայության առջև դրված խնդիրների իրականացման համար: |