Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 50 Քրեակատարողական հիմնարկներում զենք գործադրելը. 1. Քրեակատարողական հիմնարկներում զենք գործադրվում է հետևյալ դեպքերում. 1) քրեակատարողական ծառայողների, քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումները հետ մղելիս, ինչպես նաև զենքին տիրելու փորձերը խափանելիս. 2) քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը խափանելիս. 3) զինված դիմադրություն ցույց տվող, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի կամ քրեակատարողական հիմնարկում գտնվող այլ անձի կյանքի և առողջության դեմ ուղղված ծանր հանցանք կատարող անձանց դեպքի վայրում ձերբակալելիս. 4) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները և տրանսպորտային միջոցներն ազատելիս. 5) քրեակատարողական ծառայողի՝ զենքը հանձնելու պահանջը կատարելուց հրաժարվող անձին ձերբակալելիս. 6) քրեակատարողական հիմնարկում պահվող անձին բռնի ուժով ազատելու փորձը կանխելիս. 7) զինված կամ տրանսպորտային միջոցի գործադրմամբ հարձակումը հետ մղելիս. 8) քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց կողմից քրեակատարողական ծառայողին զենքով կամ այնպիսի առարկաներով մոտենալիս, որոնցով հնարավոր է մարդու առողջությանը վնաս հասցնել՝ տվյալ ծառայողի նշած տարածության սահմանը խախտելու դեպքում. 9) քրեակատարողական հիմնարկներից կամ փոխադրման ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց փախուստի փորձը կանխելիս. 10) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշացնելիս, տագնապի ազդանշան տալիս և օգնություն կանչելիս. 2. Արգելվում է զենք գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց կամ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և քրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի. 3. Զենք գործադրելիս քրեակատարողական ծառայողները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ այլ անձանց անվտանգությունն ապահովելու և տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 50 4. Քրեակատարողական ծառայողներն իրավունք ունեն բացելու և մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում են, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու՝ սույն հոդվածով նախատեսված հիմքեր: |