FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Այլ զորքերը.
1. Այլ զորքերի ղեկավարման և կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացնում են համապատասխան պետական լիազոր մարմինները.
2. Այլ զորքերն իրենց իրավասությունների շրջանակներում`
    1) մասնակցում են զինված ուժերի` իրենց մասով կիրառման պլանների մշակմանը և ապահովում դրանց կիրառումը.
    2) զինված ուժերի կազմում մասնակցում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ անմիջական սպառնալիքի չեզոքացմանը կամ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը դիմակայելուն.
    3) մասնակցում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.
    4) պաշտպանության բնագավառում իրականացնում են սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ.
3. Այլ զորքերի համալրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով.
4. Այլ զորքերի ստեղծումը, կառավարումը և գործունեությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա.
5. Այլ զորքերի նյութական միջոցների զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը և պահպանումը խաղաղ ժամանակ իրականացնում են համապատասխան պետական լիազոր մարմինները, իսկ պատերազմի ժամանակ նյութական միջոցներով ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: