FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  23

Քաղաքացիական և ծառայողական զենքի նորոգումը և հարդարումը.
1. Քաղաքացիական և ծառայողական զենք նորոգելու իրավունք ունեն քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, իսկ հարդարելու իրավունք ունեն քաղաքացիական և ծառայողական զենքի հարդարման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք՝ ապահովելով զենքի հետ վարվելու անվտանգությունը, աշխատանքների ընթացքի նկատմամբ հսկողությունը, որակը, նորոգման կամ հարդարման հանձնված զենքի պահպանությունը.
2. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են զենքը նորոգել, այդ թվում՝ չաշխատող մասերը փոխելու կամ նորոգելու միջոցով այն դարձնել պիտանի, վերականգնել արտաքին տեսքը: 3․ Կենտրոնացված հաշվառում կատարելու և ստուգողական կրակված գնդակներ ու պարկուճներ ստանալու նպատակով քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձը պարտավոր է նորոգումից հետո հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող զենքերը: 4․ Քաղաքացիական և ծառայողական զենքի հարդարման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են զենքի տեխնիկական և քրեագիտական բնութագրերի պահպանմամբ կատարել գեղարվեստական ձևավորում՝ օգտագործելով թանկարժեք մետաղներ և քարեր։ Անձնական զենքի հարդարման համար լիցենզիա չի պահանջվում։