Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 6 Տեսալսողական տեղեկատվության լեզուն. 1. Տեսալսողական տեղեկատվության լեզուն հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի. 2. Օտար լեզուներով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հայերեն ընկալման միջոցներով (կրկնօրինակումով, հնչյունավորումով և (կամ) ենթագրով): Հայերեն ընկալման միջոցներով ուղեկցումը պետք է կիրառվի բացառապես բնօրինակ լեզվով տեսալսողական տեղեկատվության նկատմամբ: Սույն դրույթը չի տարածվում՝ 1) միայն ձայնի միջոցով տարածվող տեսալսողական տեղեկատվության վրա. 2) կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով Հեռարձակողների կողմից Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող տեսալսողական հաղորդումների վրա. 3) օտար լեզվի ուսուցման նպատակով արտադրված տեսալսողական հաղորդումների վրա. 4) տեսալսողական հաղորդում կամ դրա մաս հանդիսացող երաժշտական ստեղծագործությունների վրա. 5) միայն արտերկրում սփռվող տեսալսողական հաղորդումների վրա. 3. Հեռարձակողների անվանումներն էկրանային ցուցադրման ժամանակ օտար լեզուներով օգտագործելու դեպքում հայերեն անընդհատ տառադարձությունը պարտադիր է. 4. Հեռարձակողները, որոնք եթեր են հեռարձակում նաև մանկական կամ լրատվական տեսալսողական հաղորդումներ և ֆիլմեր, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության մատչելիությունը` օրվա ընթացքում` համապատասխանաբար առնվազն մեկական մանկական հաղորդում ներկայացնելով հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ, և լրատվական տեսալսողական հաղորդում և ֆիլմ՝ ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով՝ կարգավորող պետական մարմնի սահմանած ժամերին և տեխնիկական նվազագույն պահանջներին համապատասխան: |