FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  69

Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մերժումը.
1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը մերժվում է, եթե՝
    1) դիմումը ներկայացրել է ոչ իրավասու անձը.
    2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը չեն հիմնավորում դիմումով ներկայացված պահանջը.
    3) սույն օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթի համաձայն՝ անձի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, կամ նա կրում է քրեական պատիժ կամ գտնվում է հետախուզման մեջ.
2. Քաղաքացիական կացության ակտում ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին պահանջը հիմնավորված չլինելու եզրակացությունը հաստատվելուց հետո քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մերժման մասին կազմվում է որոշում, որը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը, ներկայացված փաստաթղթերում առկա և գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաև հղում կատարվի կոնկրետ իրավական նորմին, որը տրամադրվում է դիմողին՝ սույն օրենքով սահմանված կարգով.
3. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: