Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 17 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հանձնաժողովն իրավասու է` ա) սահմանելու էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էներգետիկայի բնագավառում հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի և շուկայի կանոններով սահմանված համակարգային ծառայությունների սակագները. բ) սահմանելու սպառողներին վաճառվող բնական գազի, ջերմային էներգիայի, երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի սակագները, ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից սպառողներին ծառայությունների մատուցման սակագները. գ) իր սահմանած կարգով էներգետիկայի բնագավառում իրականացնելու լիցենզավորում՝ տրամադրելու լիցենզիաներ, երկարաձգելու դրանց գործողության ժամկետները, վերաձևակերպելու, կասեցնելու և դադարեցնելու դրանց գործողությունը, ինչպես նաև սահմանելու լիցենզիաների պայմանները, վերահսկելու դրանց կատարումը և կիրառելու սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները. դ) հաստատելու լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը. ե) սահմանելու ջերմային էներգիայի, ինչպես նաև բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները. զ) հաստատելու շուկայի կանոնները` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությամբ. է) սահմանելու լիցենզավորված անձանց միջև կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը, իր սահմանած կարգով գրանցելու էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև ներկրման և արտահանման պայմանագրերը՝ սույն օրենքի 17.1-ին հոդվածի համաձայն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 17 ը) սահմանելու լիցենզավորված անձանց և սպառողների միջև կնքվող՝ էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը և ապահովելու դրանց ներդրումը. թ) կազմակերպելու քննարկումներ՝ լիցենզավորված անձանց միջև առաջացած տարաձայնությունների, սպառողների հարցադրումների և բողոքների, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման հետ կապված, քննարկումների արդյունքով կայացնելու որոշումներ և (կամ) տալու պարզաբանումներ. ժ) սույն օրենքի, հանձնաժողովի իրավական ակտերի, լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման, հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների ու տեղեկությունների հավաստիության ուսումնասիրության նպատակով իր սահմանած կարգով իրականացնելու լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում). ժա) լիցենզավորված և լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջելու բոլոր այն տեղեկություններն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են լիցենզիաների տրամադրման, դրանց պայմանների վերահսկման, սակագների սահմանման, տարաձայնությունների և այլ հարցերի քննարկման համար. ժբ) սահմանելու լիցենզավորված անձանց կողմից սպառողների սպասարկման որակի նվազագույն պահանջները. ժգ) սահմանելու Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունները ներկայացնելու համար. ժդ) համաձայնություն տալու լիցենզավորված անձանց ներկայացրած ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով. ժե) ապահովելու իր ընդունած որոշումների կիրարկումը և մեկնաբանումը. ժզ) համագործակցելու էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 17 ժէ) հաստատելու լիցենզիա ունեցող անձանց մշակած էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերը՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությամբ. ժը) հաստատելու էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի մշակած՝ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությամբ. ժթ) սահմանելու լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ հաշվապահական հաշվառման վարման լրացուցիչ պահանջներ. ի) հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք և պարտավորություն տալու էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձին, որն էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի դրական եզրակացության հիման վրա հնարավորություն ունի էլեկտրաէներգետիկական շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն: |