FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  33

Միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով վարում է հաշվապահական (հաշվառային) փաստաթղթերը և կազմում է այլ հաշվետվություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  33

Ընկերության և Միության գործավարական փաստաթղթերը. Ընկերությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է ունենա հետևյալ գործավարական փաստաթղթերը.
    ա) Ընկերության անդամների գրանցամատյան, որը պետք է պարունակի Ընկերության յուրաքանչյուր անդամի հողատարածքի չափը և տեղադրությունը.
    բ) Ընկերության կողմից ջուր ստացող Ընկերության ոչ անդամ ջրօգտագործողների գրանցամատյան, որը պետք է պարունակի յուրաքանչյուր ոչ անդամի հողատարածքի չափը և տեղադրությունը.
    գ) ոռոգման տարածքի պլանը.
    դ) Ընկերության կողմից ստացված ջրի ծավալի տվյալների գրանցամատյանը.
    ե) Ընկերության անդամներին և ոչ անդամներին տրված ջրումների քանակի գրանցամատյանը.
    զ) գանձված գումարների և պարտքերի գրանցամատյանը.
    է) Ժողովի և վարչական խորհրդի արձանագրությունների որոշումների գրանցամատյանները.
    ը) գործարքների և պայմանագրերի գրանցամատյանը.
    թ) Ընկերությանը փոխանցված մայր և (կամ) միջտնտեսային ջրանցքի և (կամ) ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի ստուգումների և զննումների գրանցամատյանը: Միությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է ունենա հետևյալ գործավարական փաստաթղթերը.
    ա) Միության անդամների գրանցամատյանը, որը պետք է պարունակի Միության անդամ Ընկերության հողատարածքների չափերը և տեղադրությունը.
    բ) Միության անդամ չհամարվող, բայց Միության սպասարկման տարածքում ջրային աղբյուրներ շահագործող Ընկերությունների ցուցակը, որը պետք է պարունակի յուրաքանչյուր ոչ անդամ Ընկերության հողատարածքի չափը և տեղադրությունը.
    գ) Միության կողմից շահագործվող ու պահպանվող մայր և (կամ) միջտնտեսային ջրանցքի, ջրամբարի և այլ ջրային աղբյուրների պլանը.
    դ) Միությունից ջուր ստացող ոչ անդամ Ընկերությունների ցուցակը.
    ե) Միության անդամ Ընկերություններին և ոչ անդամ Ընկերություններին տրված ջրի և ոռոգումների քանակի գրանցամատյանը.
    զ) գանձված վճարների գրանցամատյանը.
    է) վարչական խորհրդի արձանագրությունների որոշումների գրանցամատյանը.
    ը) գործարքների և պայմանագրերի գրանցամատյանը.
    թ) Միությանը փոխանցված մայր և (կամ) միջտնտեսային ջրանցքի և (կամ) ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի ստուգումների և զննումների գրանցամատյանը: