Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 238 «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի բովանդակությունն ու կիրառումը. 1. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների և Միության ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան՝ օտարերկրյա ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանվում են առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և (կամ) այդպիսի տուրքերի և հարկերի գումարների վերադարձով (հաշվանցմամբ)՝ սույն Օրենսգրքի 242-րդ հոդվածին համապատասխան, իսկ Միության ապրանքները՝ առանց արտահանման մաքսատուրքերի վճարման՝ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանների պահպանման դեպքում. 2. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգը կիրառվում է՝ 1) Միության մաքսային տարածք ներմուծված և Միության մաքսային տարածքում գտնվող օտարերկրյա ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ. 2) Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքների (վերամշակման արդյունքների, թափոնների, բացառությամբ սույն Օրենսգրքի 170-րդ հոդվածի 3-րդ կետում նշված և (կամ) մնացորդների) նկատմամբ՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ սույն Օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ավարտելու համար. 3) թափոնների նկատմամբ՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ կետում նշված թափոնների, (կամ) ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած մնացորդների նկատմամբ՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ սույն Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ավարտելու համար. 4) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ավարտելու համար. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 238 5) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված, օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ավարտելու համար. 6) Միության ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ կիրառվել է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգը, եթե ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից այն գործարքի պայմանները չկատարելու պատճառով, որի հիման վրա ապրանքները տեղափոխվում էին Միության մաքսային սահմանով, այդ թվում՝ քանակի, որակի, նկարագրության կամ փաթեթվածքի՝ սույն Օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանների պահպանման դեպքում. 7) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու վերաբերյալ միջազգային պայմանագրերին համապատասխան կիրառվել են ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր, քան Եվրասիական տնտեսական Միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերը, եթե նշված ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից այն գործարքի պայմանները չկատարելու պատճառով, որի հիման վրա ապրանքները տեղափոխվում էին Միության մաքսային սահմանով, այդ թվում՝ քանակի, որակի, նկարագրության կամ փաթեթվածքի մասով, սույն Օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանների պահպանման դեպքում. 3. Միության՝ սույն հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետում նշված, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքից փաստացի արտահանված ապրանքները կորցնում են Միության ապրանքների կարգավիճակը. 4. «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի կիրառումը թույլատրվում է Միության մաքսային տարածքից արտահանված՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 238 1) սույն Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված, «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ սույն Օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան ավարտելու համար. 2) Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ. 3) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 276-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան. 4) սույն Օրենսգրքի 303-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված օտարերկրյա ապրանքների դեպքում. 5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են Միության մաքսային տարածք: առանց դրանց ներմուծման: |