Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 50 Միջամտություն, ձայնագրում կամ հաղորդագրությունների բացահայտում. 1. Էլեկտրոնային հաղորդակցության ցանկացած միջոցով փոխանցվող հաղորդագրության կողմ չհանդիսացող որևէ անձ կարող է միջամտել, ձայնագրել հաղորդագրությունը կամ բացահայտել դրա պարունակությունը միայն տվյալ հաղորդագրության կողմերի գրավոր համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով. 2. Ի լրումն սույն հոդվածի առաջին մասի դրույթների, հանրային կամ մասնավոր էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները և հանրային կամ մասնավոր էլեկտրոնային ծառայություններ մատուցողները կամ նրանց աշխատակիցներն ու ներկայացուցիչները կարող են միջամտել կամ վերահասցեագրել հաղորդագրությունները կամ ազդանշանները՝ չբացահայտելով դրանք, եթե այդ միջամտությունը կամ ազդանշաններ վերահասցեագրելը պայմանավորված է վերջիններիս աշխատանքային պարտականությունների իրականացմամբ. 3. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով բոլոր օպերատորները և ծառայություն մատուցողները պարտավոր են ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող և նմանատիպ այլ սարքերին, ներառյալ` գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին: |