FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  453

Անցումային դրույթներ՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի կիրառման վերաբերյալ.
1. Մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ներմուծման մաքսատուրքերի, հարկերի լրիվ կամ մասնակի պայմանական ազատմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից կիրառվում են սույն Օրենսգրքի այն դրույթները, որոնցով կարգավորվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման ու վճարման առանձնահատկությունները՝ առանց ներմուծման մաքսատուրքեր, հարկեր կամ դրանց մասնակի վճարմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար.
2. Մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած և կատարման ենթակա «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը նշված մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու հետ կապված, որը սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չի կատարվել ամբողջ չափով, ենթակա է կատարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով, որոնք վճարման ենթակա կլինեին այնպես, ինչպես, եթե այդ ապրանքների նկատմամբ կիրառվեր ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի ազատում՝ Մաքսային Միության մաքսային Օրենսգրքի 282-րդ հոդվածին համապատասխան, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետը վրա հասնելու օրվանից մինչև Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման օրն ընկած ժամանակահատվածի համար, սակայն ոչ ավելի՝ ներմուծման այն մաքսատուրքերի, հարկերի գումարից, որոնք վճարման ենթակա կլինեին, եթե «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, որոնք հաշվարկվել էին ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  453

Սույն կետի դրույթները կիրառվում են նշված այն ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքից արտահանվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալուց հետո: