Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 78 Մաքսային հայտարարագիրը. 1. Մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու նպատակով, Միության մաքսային օրենսգրքին համապատասխան, կարող են կիրառվել հետևյալ մաքսային հայտարարագրերը. 1) ապրանքների հայտարարագիր. 2) տարանցման հայտարարագիր. 3) ուղևորային մաքսային հայտարարագիր. 4) տրանսպորտային միջոցի հայտարարագիր. 2. Մաքսային հայտարարագրերի ձևերը և դրանց լրացման կարգերը սահմանում է Հանձնաժողովը. 3. Ապրանքների հայտարարագրում և տարանցման հայտարարագրում նշվող՝ անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 106-րդ և 107-րդ հոդվածներով. 4. Ուղևորային մաքսային հայտարարագրում և տրանսպորտային միջոցի հայտարարագրում նշվող՝ անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանում է Հանձնաժողովը. 5. Ապրանքների հայտարարագրում և տարանցման հայտարարագրում նշվող տեղեկությունները՝ կախված մաքսային ընթացակարգից, ապրանքների տեսակից, ապրանքները տեղափոխող անձանցից և տրանսպորտային միջոցի տեսակից, կարող են կրճատվել Հանձնաժողովի որոշմամբ կամ սույն օրենքով՝ Հանձնաժողովի որոշմանը համապատասխան. 6. Կառավարությունը կարող է սահմանել, Միության մաքսային օրենսգրքով և Հանձնաժողովի սահմանած՝ մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքերից բացի, այլ դեպքեր. 7. Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակի կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրա ներկայացնելու և օգտագործելու կարգը սահմանում է Հանձնաժողովը. 8. Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու կարգը սահմանում է Կառավարությունը. 9. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ սահմանում է տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերը` որպես մաքսային հայտարարագիր օգտագործելու դեպքերը և կարգը՝ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում: |