FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  265

Մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը.
1. Մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումում նշվում են՝
    1) մաքսային փոխադրողների անվանման, գտնվելու և գործունեության իրականացման վայրերի (փոստային հասցեն կամ այլ կոնտակտային տվյալներ) վերաբերյալ տեղեկություններ.
    2) միջազգային փոխադրումների համար նախատեսված` մաքսային ապահովումների կիրառման հնարավորություն ունեցող տրանսպորտային միջոցների սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վերաբերյալ տեղեկություններ.
    3) Միության մաքսային օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթուղթը ներկայացված լինելու վերաբերյալ տեղեկություններ.
2. Մաքսային փոխադրողի ռեեստրում ընդգրկման համար դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: Սույն մասով նախատեսված փաստաթղթերի հետ ներկայացվում են նաև մաքսային փոխադրողին պատկանող կամ վարձակալված կամ օգտագործման հանձնված` մաքսային փոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ցանկը և տեխնիկական անձնագրերի պատճենները: