Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 9 Ակադեմիայի խնդիրները և գործունեության հիմնական ուղղությունները. 1. Ակադեմիայի խնդիրներն են` 1) Հայաստանի տնտեսական, սոցիալական, պետական և իրավական համակարգի զարգացման, մշակույթի, բնության ռացիոնալ (բանական) օգտագործման և պահպանության գիտական ապահովումը. 2) հայագիտական, ֆիզիկամաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար և սոցիալական գիտությունների կարևորագույն ուղղություններով հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և մշակումների կազմակերպումն ու համակարգումը. 3) լիազորված պետական մարմինների հետ հանրապետության հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների գերակա ուղղությունների ցանկերի առաջարկումը, գիտական և գիտատեխնիկական գործունեության կատարելագործմանն առնչվող օրենսդրության վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկությունների ներկայացումը. 4) գիտատեխնիկական առաջընթացի սկզբունքորեն նոր ուղիների բացահայտումը, մասնակցությունը հայրենական և համաշխարհային գիտության նվաճումների գործնական կիրառման համար առաջարկությունների մշակմանը. 5) գիտական դպրոցների զարգացման, բարձր որակավորման գիտական աշխատողների պատրաստման, գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացման համար (ներառյալ` արտասահմանյան գիտական կենտրոններում) պայմանների ստեղծումը. 6) գիտատեխնիկական տեղեկատվական համակարգի զարգացման ապահովումը. 7) միջազգային գիտական համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծումը. 2. Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններն են` 1) գիտատեխնիկական ոլորտում առկա վիճակի վերլուծության անցկացումը և հետագա զարգացման միտումների վերաբերյալ կանխատեսումների մշակումը. 2) հայագիտական, ֆիզիկամաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար և սոցիալական գիտությունների հիմնախնդիրների գծով գիտական և գիտատեխնիկական խորհուրդների, փորձագիտական խմբերի, հանձնաժողովների ստեղծումը. 3) գիտական և գիտատեխնիկական գործունեության կատարելագործմանն առնչվող օրենսդրության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկությունների ներկայացումը. 4) Ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների և այլ կառուցվածքային օղակների գործունեության հիմնական ուղղությունների սահմանումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 9 5) բարձր որակավորման գիտական և գիտամանկավարժական (ներառյալ` մագիստրական) կադրերի պատրաստումը, պետական լիազորված մարմնի սահմանած կարգով կառավարություն ներկայացվող` գիտության հետ առնչվող փաստաթղթերի նախագծերի, գիտական, գիտատեխնիկական և տնտեսական ծրագրերի, ինովացիոն նախագծերի գիտական փորձաքննության անցկացումը. 6) Ակադեմիայի գիտատեխնիկական ներուժի զարգացման, նյութատեխնիկական բազայի ամրապնդման, գիտատար և բարձր տեխնոլոգիական գիտատեխնիկական արտադրանքի փորձնական արտադրության կազմակերպման ապահովումը, ինչպես նաև հետազոտման նոր միջոցների և մեթոդների ստեղծումն ու տարածումը. 7) Ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների և այլ կառուցվածքային օղակների զարգացմանն ուղղված կապիտալ ներդրումային ծրագրերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով ներկայացումը. 8) միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցության իրականացումը, արտասահմանյան երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական այլ կազմակերպությունների հետ փոխշահավետ կապերի զարգացումը, միջպետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերի և նախագծերի կատարումը, մասնակցությունը միջազգային գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների և ասոցիացիաների գործունեությանը. 9) Ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպություններում իրականացվող հիմնարար և կիրառական հետազոտություններում օտարերկրյա (ներառյալ` սփյուռքահայ) գիտական ներուժի մասնակցության ապահովումը. 10) կրթական համակարգի գիտական մակարդակի բարձրացմանը, բարձրագույն կրթությունն ապահովող հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացմանը, կրթական ծրագրերի և ձեռնարկների ստեղծմանն աջակցելը. 11) գիտելիքների քարոզչությունն ու տարածումը և հրատարակչական գործունեությունը. 12) Ակադեմիայի համակարգում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով համատեղ գիտական, գիտակրթական և գիտաարտադրական կենտրոնների ստեղծումը. 13) գիտատեխնիկական տեղեկատվության սեփական ռեսուրսների ստեղծումն ու զարգացումը, ներառյալ` դրա տարածումը հայրենական և միջազգային տեղեկատվական համակարգչային ցանցերում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 9 14) գիտական նստաշրջանների, գիտաժողովների, սեմինարների և խորհրդակցությունների կազմակերպումը և անցկացումը, ինչպես նաև մասնակցությունը նմանատիպ այլ միջոցառումների: |