FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն առանց սահմանափակումների իրականացնելու արտարժույթի առք ու վաճառք` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ կամ որևէ այլ պայմանով.
2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով, ինչպես նաև ներդրումային ընկերությունների միջոցով, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով: Մասնագիտացված անձանց կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործարքների փոխարժեքը և ծավալները սահմանում են մասնագիտացված անձինք: Սույն մասը չի սահմանափակում ներդրումային ծառայություններ մատուցող անձանց և ապահովագրական ընկերությունների կողմից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործարքների կնքումը` իրենց գործունեությունը կարգավորող օրենքներին համապատասխան.
3. Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները օրենքով նախատեսված դեպքերում կանխիկ և անկանխիկ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի.
4. Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաև արտարժույթով`
    ա) իրավաբանական անձանց միջև.
    բ) անհատ ձեռնարկատերերի միջև.
    գ) սույն մասի «ա» և «բ» կետերում նշված սուբյեկտների միջև:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

4.1. Հայաuտանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային, կապիտալի շարժի ու ֆինանuական արժութային և այլ գործարքների կանխիկ և անկանխիկ ձևով իրականացման սահմանափակումները սահմանվում են օրենքով.
5. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ կետի «դ» ենթակետում նշված ոչ առևտրային բնույթի գործարքները, բացառությամբ աշխատավարձի վճարումների, կարող են իրականացվել նաև արտարժույթով՝ օրենքով նախատեսված դեպքերում՝ կանխիկ և անկանխիկ ձևով.
5.1. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների և օրենքով նախատեսված դեպքերում՝ բնակարանային հիպոտեկային կրեդիտների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով։ Մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրված կրեդիտները կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով.
52. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների (գույքի) իրացման դիմաց վճարումները կարող են իրականացվել արտարժույթով.
5.3. Պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերը կարող են գնանշվել, և դրանց դիմաց վճարումները կարող են կատարվել արտարժույթով.
6. Ռեզիդենտների միջև նվիրաբերության, նվիրատվության գործարքները, ինչպես նաև ժառանգությունը կարող են իրականացվել արտարժույթով.
7. Միջազգային կազմակերպությունները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար գնանշումներն ու վճարումներն իրականացնել արտարժույթով` Կենտրոնական բանկի և կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով սահմանված դեպքերում և կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

8. Բանկերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպություններն իրավունք ունեն օրենքով իրենց վերապահված ֆինանսական, այդ թվում` ավանդային, վարկային գործառնություններն իրականացնելու արտարժույթով, բացառությամբ սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի.
8.1. Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով։ Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրվել նաև արտարժույթով: Մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) կրեդիտները կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով.
9. Մասնագիտացված անձինք պարտավոր են իրենց հաճախորդներին Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով և վավերապայմաններով տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր):