FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  91

Կոոպերատիվներում և առևտրային կազմակերպություններում մասնակցության հետ կապված իրավունքների վրա բռնագանձում տարածելը.
1. Տնտեսական ընկերակցությունների բաժնեհավաք կապիտալում ընկերակցության լիակատար ընկեր կամ ավանդատու պարտապանի բաժնեմասի, տնտեսական ընկերությունների կանոնադրական կապիտալում պարտապանի բաժնեմասի, բաժնետոմսերի, կոոպերատիվների փայերի վրա արգելանք դնելու դեպքում հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավորեցնում է համապատասխան իրավաբանական անձին՝ պարտապանին հասանելիք շահաբաժինները, իրավաբանական անձի գործունեության և լուծարման արդյունքով պարտապանին այլ գույք տրամադրելիս գրանցման ոչ ենթակա շարժական գույքը հանձնել հարկադիր կատարողին, իսկ դրամական միջոցները փոխանցել պարտապանի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին ստացված դրամական միջոցների և հարկադիր կատարողին հանձնված շարժական գույքի չարգելադրված մասը վերադարձվում է պարտապանին.
3. Համապատասխան իրավաբանական անձը պարտավոր է հարկադիր կատարողի պահանջով նրան տրամադրել պարտապանի բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) գնահատման համար անհրաժեշտ՝ իրավաբանական անձի գործունեության, ակտիվների և պարտավորությունների մասին տեղեկություններ.
4. Եթե օրենքով սահմանված որոշակի անձինք օգտվում են պարտապանի բաժնեմասը (բաժնետոմսերը, փայը) գնելու նախապատվության իրավունքից, ապա հարկադիր կատարողը գրավոր ծանուցում է համապատասխան իրավաբանական անձին՝ բաժնեմասը (բաժնետոմսերը, փայը) սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրա շուկայական արժեքով գնելու իրավունքի վերաբերյալ նախապատվության իրավունք ունեցող անձանց ծանուցելու նպատակով։ Գնելու նախապատվության իրավունք ունեցող անձանց պատշաճ ծանուցելու պարտականությունը և այդ պարտականությունը չկատարելու բացասական հետևանքների ռիսկը կրում է բացառապես հարկադիր կատարողի ծանուցումը սույն օրենքով սահմանված կարգով ստացած իրավաբանական անձը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  91

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի հիման վրա հարկադիր կատարողի ծանուցումը իրավաբանական անձի կողմից ստանալուց հետո՝ վեց շաբաթվա ընթացքում, գնելու նախապատվության իրավունք ունեցող անձը դիմում է հարկադիր կատարողին պարտապանի բաժնեմասը (բաժնետոմսերը, փայը) ձեռք բերելու նպատակով, ապա հարկադիր կատարողը դրանք շուկայական արժեքով վաճառում է այդ անձին դիմումը ստացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում՝ պայմանով, որ գնման գինը նախապես վճարվել է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Եթե հարկադիր կատարողին դիմում են գնելու նախապատվություն իրավունք ունեցող մեկից ավելի անձինք, ապա պարտապանի բաժնեմասը (բաժնետոմսերը, փայը) վաճառվում է այդ անձանց ունեցած բաժնեմասի (բաժնետոմսերի, փայի) չափերին համամասնորեն, իսկ եթե նման կերպ հնարավոր չէ որոշել համամասնությունը, ապա հավասար չափերով.
6. Եթե պարտապանի բաժնեմասը (բաժնետոմսերը, փայը) չի վաճառվում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետներում և կարգով, ապա այն հարկադիր իրացվում է սույն օրենքով սահմանված կարգով.
7. Եթե տնտեսական ընկերակցության լիակատար ընկեր պարտապանի բաժնեմասը, սահմանափակ պատասխանատվությամբ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության մասնակից պարտապանի բաժնեմասը չեն վաճառվում սույն հոդվածի 6-րդ մասի հիման վրա անցկացված հինգ հարկադիր աճուրդի արդյունքով, ապա համապատասխան իրավաբանական անձը հարկադիր կատարողի պահանջով մեկամսյա ժամկետում իր գույքից առանձնացնում է պարտապանի բաժնեմասի շուկայական արժեքին համապատասխանող գույք դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով։ Հարկադիր կատարողը կարող է նշանակել փորձաքննություն առանձնացված գույքի արժեքի և պարտապանի բաժնեմասի արժեքի համապատասխանությունը ստուգելու նպատակով.
8. Սույն հոդվածի 7-րդ մասի հիման վրա առանձնացված գույքի նկատմամբ հարկադիր կատարողի որոշմամբ ծագում է պարտապանի սեփականության իրավունքը։ Հարկադիր կատարողի որոշումը հիմք է սեփականության իրավունքի գրանցման (հաշվառման) համար։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  91

9. Եթե իրավաբանական անձը պատշաճ չի կատարում սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իր պարտականությունը, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտապանի բաժնեմասի շուկայական արժեքը բռնագանձում է այդ իրավաբանական անձից.
10. Եթե պարտապանը տնտեսական ընկերակցության միակ լիակատար ընկերն է կամ սահմանափակ պատասխանատվությամբ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության միակ մասնակիցը, ապա սույն հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված կանոնները չեն կիրառվում։