FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  26.1

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունքը.
1. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք ունեն ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի (այսուհետ՝ շահառու երեխա) ծնողներից մեկը կամ որդեգրողը (այսուհետ՝ ծնող), եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, չի լրացել շահառու երեխայի վեց տարեկանը, և շահառու երեխան ու նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները՝
    1) չունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,
    2) չեն գտնվում սոցիալական պաշտպանության հաստատությունում.
2. Օտարերկրյա պետությունում ծնված շահառու երեխայի ծնողն ունի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք, եթե բավարարված են սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանները, և շահառու երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է՝
    1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը կամ 2) օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ընդ որում, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ շահառու երեխան ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.
3. Նպաստ նշանակվելուց հետո շահառու երեխայից հրաժարվելու, շահառու երեխային սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու, շահառու երեխայի որդեգրվելու կամ նրա՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ծնողը կորցնում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունքը.
4. Շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխայից հրաժարվելու, նրան սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու, որդեգրելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ծնողը կորցնում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունքը, եթե նշված հանգամանքների հաշվառմամբ շահառու երեխայի կարգաթիվը երեքից նվազում է.
5. Շահառու երեխայի կարգաթիվը որոշելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
6. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու համար հիմք են ընդունվում՝
    1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները.
    2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  26.1

3) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները.
    4) լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարանները.
    5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ ծնողի ներկայացրած փաստաթղթերը.
7. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարանների, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջև փոխանակելու կարգը, տեղեկատվության (տվյալների) կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: