Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 22 ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ և ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ. Ձերբակալված անձն արգելանքի տակ գտնվելու ընթացքում կարող է ստանալ մինչև քսան կիլոգրամ հանձնուք, ներառյալ՝ հեղուկը, իսկ կալանավորված անձը` շաբաթվա ընթացքում մինչև քսան կիլոգրամ, ներառյալ՝ հեղուկը: Նրանք սահմանված չափի հանձնուքները կարող են ստանալ միանվագ կամ մաս-մաս: Կալանավորված անձանց անունով ստացված դրամը փոխանցվում է նրանց անձնական հաշվին: Նրանք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել ազգականների և այլ անձանց դրամական հաշվին: Ձերբակալված անձանց անունով դրամական փոխանցումներ կատարելն արգելվում է: Բժշկի եզրակացությամբ դեղորայքի կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձանց անունով ստացվող դեղորայքի քանակը չի սահմանափակվում: Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին փոխանցել այնպիսի նյութեր, առարկաներ, որոնք մարդկանց առողջությանը վտանգ են սպառնում կամ կարող են խոչընդոտել արգելանքի և կալանքի տակ պահելու խնդիրների իրականացմանը: Ձերբակալված կամ կալանավորված անձին արգելված առարկաներ, նյութեր փոխանցելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: |